Մոուրինյո. Շնորհակալ եմ Պանդևից անկեղծության համար

Մոուրինյո. Շնորհակալ եմ Պանդևից անկեղծության համար

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մակեդոնիայի հավաքականի ավագ Գորան Պանդևից շնորհակալություն է հայտնվել ՖԻՖԱ-ի տարվա լավագույն մարզչի քվեարկությունում ազնվություն ու անկեղծություն պահպանելու համար:

Հիշեցնենք, որ մակեդոնացին նշել էր’ իր ձայնը տվել է Մոուրինյոյին, իսկ ՖԻՖԱ-ն այն հաշվել է դել Բոսկեի օգտին, սակայն համաշխարհային ֆուտբոլային գերատեսչությունը ապացույցներ ներկայացրեց, որ Պանդևը քվեարկել է հենց իսպանացի մասնագետի օգտին:

-Պանդևը զանգարաևեց ինձ ու տեղյակ պահեց քվեարկության կեղծումների մասին: Եվ նա միակն էր, որ այդ մասին հրապարակայնորեն հայտարարեց: Ես գնահատում են նրա ազնվությունն ու անկեղծությունը: Ընդհանրապես, ես բարձրացրեցի այս հարցը, որպեսզի նշեմ, թե ինչու չեմ մասնակցել գալա-երեկոյին: Հնարավոր է’ ես իսկապես չեմ հաղթել, սակայն այժմ ինձ համար ամեն ինչ պարզ է,- ասել է պորտուգալացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում