Ռուբեն Հայրապետյան. Մխիթարյանը կատակել է` «Շախտյորից» հեռանալու առիթով
23/03/2013 22:19
Նմանատիպ
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ Հայաստանի հավաքականի ու «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կատակել է, որ մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է լքել դոնեցկյան ակումբը:
-Հենրիխը պարզապես հումորային հարցին այդպիսի պատասխան է տվել: Նա պրոֆեսիոնալ է ու ունի պայմանագիր, և որևէ տեղ հեռանալ չի պատրաստվում: Իսկ մեծ ակումբների’ նրա նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին վաղուց էր հայտնի,- ասել է Հայրապետյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում