Չավին շարք է վերադարձել

Չավին շարք է վերադարձել

«Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Ֆրանսիայի հետ առաջիկա ընտրական հանդիպմանը:

АР-ի տեղեկություններով, ֆուտբոլիստն այսօր մարզումն անցկացրել է ընդհանուր խմբում: Տեղեկացվում է, որ ծնկատակի ջլի վնասվածքից հետո կատալան կիսապաշտպանի ապաքինումը արագ տեմպերով է ընթանում:

Ակնկալվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Ֆրանսիայի հետ վճռորոշ հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում