Մեսսի. Ամենից լավ համագործակցում եմ Իգուայինի հետ

Մեսսի. Ամենից լավ համագործակցում եմ Իգուայինի հետ

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ընդգծել է իր համագործակցությունը հարձակվող Գոնսալո Իգուայինի հետ:

Հիշեցնենք, որ արգենտինացիները Վենեսուելայի հետ ընտրական խաղում հաղթեցին 3-0 հաշվով, իսկ դուբլի հեղինակ դարձավ Իգուայինը, մեկ անգամ էլ աչքի ընկավ հենց Լեոն:

-Խաղից խաղ ես ավելի լավ եմ համագործակցում Իգուայինի հետ: Այս թիմով մենք մեծ նպատակներ ունենք, սակայն չպետք է ժամանակից առաջ ընկնենք, քանի որ ոչինչ դեռ չենք հաղթել:

Ինչ վերաբերում է Բոլիվիայի հետ առաջիկա խաղին, ապա վերջին անգամ մենք այնտեղ պարտություն ենք կրել: Շատ բարդ է հանդես գալ այդ բարձրության վրա,- ասել է «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում