«Անժին» և «Արսենալը» պայքարում են միևնույն ֆուտբոլիստի համար

«Անժին» և «Արսենալը» պայքարում են միևնույն ֆուտբոլիստի համար

Վենեսուելայի հավաքականի և «Ատլետիկ Բիլբաոյի» ֆուտբոլիստ Ամորեբիետին հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» և «Անժիի» ուշադրության կենտրոնում: Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Ամորեբիետիի եղբայր և գործակալ Կեպան այս առիթով ասել է.

«Այո, մենք արդեն բանակցել ենք «Անժիի» հետ: Սակայն դեռ առավելություն ենք տալիս անգլիական Պրեմիեր լիգային, որտեղ Ամորեբիետիի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»»:

Նշենք, որ Ֆերնանդո Ամորեբիետին «Ատլետիկի» կազմում մինչ օրս անցկացրել է 195 խաղ և դարձել 3 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում