Վարանի սպասելքներն արդարացան
24/03/2013 12:48
Նմանատիպ
Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է հավաքականում առաջին խաղի իր տպավորություններից.
-Վրաստանի հետ խաղում մթնոլորտը հիանալի էր: Ես հենց այդպիսին էլ պատկերացնում էի հավաքականում իմ առաջին խաղը: Ինձ դուր եկավ ելույթս, սակայն ավելի լավ էլ կարող եմ խաղալ:
Սակոյի հետ լավ հասկանում ենք իրար ու ամեն ինչ լավ է դասավորվում դաշտում: Իսպանիայի հետ խաղում ցույց կտանք այն, ինչ պատրաստում ենք մարզումների ժամանակ: Լավ արդյունքի ակնկալիք ունենք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում