Արշավին. Մանուկ ժամանակ ինձ միայն գնդակն է հետաքրքրել
24/03/2013 13:23
Նմանատիպ
«Արսենալի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինը լրատվամիջոցներին պատմել է իր մանկության մասին.
-Հայրս ֆուտբոլ խաղացել է, բայց ոչ պրոֆեսիոնալ մակարդակով: Ասում են, նա ավելի լավ է խաղացել` քան ես: Այն ժամանակ սակայն նա հնարավորություն չի ունեցել խաղալ այն մակարդակով, որը հիմա մենք ունենք: Կարծում եմ, հայրս ցանկանում էր, որ ես ֆուտբոլ խաղամ, բայց ինձ չի պարտադրել: Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Ծնողներիս խոսքերով մանուկ ժամանակ ինձ միայն գնդակն է հետաքրքրել: Դա ակնհայտ է նաև իմ մանկության լուսանկարներից, որտեղ ես միշտ գնդակով եմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում