Մատա. Վիլաշ-Բոաշը կարող է ցանկացած թիմ մարզել

Մատա. Վիլաշ-Բոաշը կարող է ցանկացած թիմ մարզել

«Չելսիի» ֆուտբոլիստ Խուան Մատան զարմացած չէ, որ Անդրե Վիլաշ-Բոաշին տեսնում են «Ռեալի» մարզչի դերում: Անցյալ մրցաշրջանում մարզիչն աշխատել է Մատայի հետ «Չելսիում».

-Նա կարող է ցանկացած թիմ մարզել: Նա հիանալի մարզիչ է: Երիտասարդ է ու լի նոր գաղափարներով: Բացի այդ նա մեծ փորձ ունի, թեպետ «Չելսիում» այնքան էլ լավ չդասավորվեցին նրա գործերը:

Հիմա Վիլաշ-Բոաշը մարզում է «Տոտենհեմը» և լուրեր են պտտվում, որ նա փոխարինելու է Ժոզե Մոուրինյոյին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում