«Արսենալն» ու «Չելսին» պայքարում են Բեգովիչի համար
24/03/2013 13:19
Նմանատիպ
«Արսենալն» ու «Չելսին» «Սթոք Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչի գնման գլխավոր թեկնածուներն են: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն. եվրո:
Daily Mirror-ը տեղեկացնում է, որ «կանոնիերները» դեռևս հունվարին էին ցանկանում գնել Բեգովիչին, սակայն այն ժամանակ տեղափոխությունը չկայացավ: Այժմ Արսեն Վենգերը պատրաստ է վերսկսել բանակցությունները, սակայն հիմա արդեն պետք է մրցակցի «Չելսիի» հետ:
Նշվում է, որ Բեգովիչի վրա «կապույտների» ուշադրությունը հրավիրել է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ավրաամ Գրանտը, ով դարպասապահի հետ նախկինում աշխատել է «Պորտսմուտում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում