Ֆալկաոյին չի հետաքրքրում իր արդյունավետությունը

Ֆալկաոյին չի հետաքրքրում իր արդյունավետությունը

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտնել է, որ պետք է շարունակի հանգիստ կատարել իր աշխատանքը:

Մրցաշրջանի երկրորդ կեսում կոլումբիացու արդյունավետությունը մի փոքր նվազել է: Վերջին երեք խաղերում նա ոչ մի գոլի հեղինակ չի դարձել մադրիդցիների կազմում:

-Գոլերը անպայման կվերադառնան: Դրան սպասում են բոլոր հարձակվողները:

Ես չեմ անհանգստանում, քանի որ ինձ համար կարևորը թիմի հաջողություններն են: Եթե նայենք վերջին խաղերին, ապա «Ատլետիկոն» մրցակցի դարպասի մոտ իրական գոլային պահեր գրեթե չկարողացավ ստեղծել: Սակայն Սիմեոնեն շարունակում է աջակցել ինձ,- ասել է կոլումբիացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում