Կապելլո. Պելեին անհնար էր կանգնեցնել

Կապելլո. Պելեին անհնար էր կանգնեցնել

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն նշել է, որ Պելեին համարում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ:

-Ես խաղացել եմ Պելեի դեմ: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ էր ու նրան պարզապես անհնար էր կանգնեցնել,- ասել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ վաղը’ մարտի 25-ին, Ռուսաստանի ու Բրազիլիայի հավաքականները կմրցեն ընկերական հանդիպման շրջանակներում, որը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում