Վալբուենա. Խաղալու ենք աշխարհի ուժեղագույն հավաքականի դեմ

Վալբուենա. Խաղալու ենք աշխարհի ուժեղագույն հավաքականի դեմ

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մաթյո Վալբուենան անհամբերությամբ է սպասում Իսպանիայի հետ ընտրական հանդիպմանը:

-Մենք այդ հանդիպմանը մոտենում ենք սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ: Մեզ համար շատ կարևոր էր հաղթել Վրաստանին, որպեսզի Իսպանիայի հետ խաղին մոտենանք դրական տրամադրվածությամբ:

Իսպանիայի ոչ-ոքին Ֆինլանդիայի հետ կարող է չարկատակ խաղալ մեզ հետ, քանի որ նրանք այժմ առավել մոտիվացված կլինեն ու կցանկանան անպայման հաղթանակ տոնել:

Մենք պետք է խաղանք աշխարհի ուժեղագույն հավաքականի դեմ: Պետք է շատ ուշադիր լինենք,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում