Դել Պիերո. «Սիդնեյ» տեղափոխությունս ճիշտ որոշում էր

Դել Պիերո. «Սիդնեյ» տեղափոխությունս ճիշտ որոշում էր

Ալեսսանդրո դել Պիերոն ևս մեկ անգամ հայտարարել է, որ «Սիդնեյում» իրեն շատ լավ է զգում և չի զղջում նման որոշում կայացնելու համար:

«Ամեն օր համոզվում եմ` ճիշտ որոշում եմ կայացրել ինձ և ընտանիքիս համար: Եթե ես ցանկանայի հարազատներից մոտ լինել, ապա այլ առաջարկություն կընդունեի, բայց կտրուկ փոփոխությունների կարիք էի զգում: Նման փորձն օգնում է զարգանալ:

Իտալիան իմ տունն է, ես կարոտում եմ այն, բայց հեռավորությունը չի խոցում, որովհետև երջանիկ եմ Ավստրալիայում: Իսկ ինչ վերաբերում է «Ֆլամենգո» տեղափոխվելու առաջարկությանը, ապա պետք է ասեմ` ես չեմ ասել ոչ «Ֆլամենգոյին», այլ ասել եմ այո «Սիդնեյին». տարբերությունը հսկայական է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում