Հոջսոնը չի պատրաստվում Ջոն Թերրիին խնդրել վերադառնալ հավաքական

Հոջսոնը չի պատրաստվում Ջոն Թերրիին խնդրել վերադառնալ հավաքական

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը մտադիր չէ Ջոն Թերրիին համոզել վերադառնալ հավաքական: Soccerway-ը մեջբերել է Հոջսոնի խոսքերը.

«Ջոն Թերրին ավարտել է միջազգային կարիերան, և ես հարգում եմ նրա որոշումը: Ճիշտ չեմ համարում նրան խնդրել վերադարձի համար: Ես մի թիմի հետ եմ աշխատում, որը Թերրիի հեռանալուց հետո մի շարք հանդիպումներ է անցկացրել:

Եկեք կենտրոնանք նրանց վրա, ովքեր խաղում են յուրաքնաչյուր շաբաթ: Չեռնոգորիայի հետ խաղի ժամանակ խաղադաշտ դուրս կգան նաև ոչ պրոֆեսիոնալ առաջնությունների ֆուտբոլիստներ, այնպես որ եկեք հարգենք նրանց, ոչ թե անըդհատ համեմատենք մյուսների հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում