Հավակնորդների մրցաշար. Արոնյանը և Կարլսենը ոչ-ոքի խաղացին

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը և Կարլսենը ոչ-ոքի խաղացին

Աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում մրացաշարի առաջատարներ Լևոն Արոնյանը և ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը վաստակեցին 0,5-ական միավոր:

Ինչը նշանակում է` մրցաշարային աղյուսակում այս շախմատիստները կրկին հավասար միավորներ ունեն` 5,5 և կիսում են 1-2 հորիզոնականները:

Հիշեցնենք, որ այս շախմատիստների միջև մրցաշարի շրջանակներում կայացած առաջին պարտիայում ևս հաղթող չէր եղել: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում