Մարեկ Սուխին խոսել է Յուրա Մովսիսյանի մասին

Մարեկ Սուխին խոսել է Յուրա Մովսիսյանի մասին

Չեխիայի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան Մարեկ Սուխին Հայաստանի դեմ խաղից առաջ խոսել է մոսկովյան թիմում իր թիմակից Յուրա Մովսիսյանից.

– Մովսիսյանի ամենամեծ առավելությունը գրոհները ճիշտ ավարտելն է: Խաղաոճով նա նման է Միլան Բարոշին,իսկ անհատական պայքարում նա նույնիսկ ավելի ուժեղ է Միլանից:

Նա հիանալի տղա է`առանց ավելորդությունների: Անհրաժեշտության դեպքում օգնում է պաշտպաններին:

«Սպարտակի» համար դա հիանալի ձեռքբերում է: Ես ծանոթ եմ նաև մյուս հայերին, ովքեր հանդես են գալիս ՌՊԼ-ում: Հայաստանի հավաքականի հարձակման ներուժը մեծ է: Սակայն, նրանք թերություններ ունեն պաշտպանությունում, որոնցից պետք է օգտվենք,- ասել է Սուխին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում