Բլից անկյունում Հռիփսիմե Խուրշուդյանի հետ

Բլից անկյունում Հռիփսիմե Խուրշուդյանի հետ

allSport.am-ի բլից հարցերին պատասխանում է Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:

-Սիրած նկարիչը:

-Այվազովսկի:

Սիրած ավտոմեքենան:

-Mercedess class:

-Ո՞ր օտար լեզուն եք սիրում:

-Իսպաներեն:

Ի՞նչը Ձեզ չի հաջողվել մինչ այժմ, որ կուզենայիք անել հիմա:

-Օլիմպիական ոսկե մեդալը նվաճելը:

-Դասակա՞ն, թե՞ սպորտային հագուստ:

-Երկուսն էլ:

-Ի՞նչը կարող եք ներել:

-Երևի թե կասեմ ինչը չեմ կարող ներել’ սուտը և դավաճանությունը:

-Նախընտրած երաժշտությունը:

-Լսում եմ ամեն ինչ’ կախված տրամադրությունից:

-Վերջին անգամ ո՞ր գիրքն եք կարդացել:

-Ալեքսանդր Դյումա «Քամելիազարդ տիկինը»:

-Դպրոցում ամենասիրած առարկան ո՞րն է եղել:

-Հումանիտար առարկաները’ գրականություն, պատմություն, աշխարհագրություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում