Հնարավոր է` Մեսսին դառնա «Բարսելոնայի» ավագը

Հնարավոր է` Մեսսին դառնա «Բարսելոնայի» ավագը

Իսպանական AS-ի տեղեկություններով արգենտինացին շուտով կդառնա «Բարսելոնայի» ավագներից մեկը: Աղբյուրը գրում է, որ Մեսսին կդառնա կատալոնական ակումբի չորրորդ ֆուտբոլիստն, ով կկրի  առայժմ Կարլես Պույոլին պատկանող ավագի թևկապը: Նրանից առաջ նման պատվի արժանացել են Չավին և Անդրես Ինյեստան:

Նշենք, որ «Բարսելոնայում» չորրորդ ավագը ներկա պահին հանդիսանում է Վիկտոր Վալդեսը, սակայն նա այս մրցաշրջանի ավարտից հետո ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի այլ ակումբ` թողնելով նաև չորրորդ ավագի «պաշտոնը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում