Դեշամը հիացած է Վարանի խաղով

Դեշամը հիացած է Վարանի խաղով

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հիացած է Ռաֆայել Վարանի խաղով.

-Ֆրանսիան միշտ փայլել է իր կենտրոնական պաշտպաններով: Լորան Բլանը, Լիլիան Տյուրամը, Մարսել Դեսայը այս շարքին են պատկանում: Բայց Վարանն անգամ նրանց ֆոնին է առանձնանում:

Այդ տղան ընդամենը 19 տարեկան է և այդ տարիքում հիանալի մակարդակ է ցույց տալիս: Նրա խաղում անգամ ամենաբարդ էլեմենտները հասարակ են թվում: Ռաֆայելից համաշխարհային աստղ կստացվի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում