Մոուրինյոն ներկա կգտնվի Ռուսաստան-Բրազիլիա հանդիպմանը

Մոուրինյոն ներկա կգտնվի Ռուսաստան-Բրազիլիա հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընդունել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերը ու ներկա կգտնվի Ռուսաստան-Բրազիլիա ընկերական հանդիպմանը, որը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում:

Սա նրա առաջին վերադարձը կլինի հարազատ «Սթեմֆորդ Բրիջ» այն բանից հետո, երբ իր «Ինտերը» «կապույտների» հետ մրցեց Չեմպիոնների լիգայում: Այս այցելությունը նրա’ «Չելսի» վերադառնալու մասին նոր ասեկոսեներ ստեղծելու առիթ կտա, հաղորդում է the Sun-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում