Գյոթցեն ցանկանում է «գերմանական Ռոնալդու» լինել
25/03/2013 11:55
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոթցեն նշել է. որ իր խաղով հիշեցնում է «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Ֆուտբոլիստը սա ասել է այն բանից հետո, երբ նրան հարցրել են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
-Ուզում եմ նմանվել Մեսսիի՞ն. ոչ, ես ցանկանում եմ լինել գերմանական Ռոնալդուն,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ, սակայն նա բազմիցս նշել է, որ դորտմունդյան ակումբը լքելու ոչ մի պատճառ չունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում