«Ինտերը» մտադիր է գնել Ռոբենին
25/03/2013 12:05
Նմանատիպ
«Ինտերի» մարզչական շտաբը դեմ չէ թիմը ուժեղացնել «Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենով, հաղորդում են իտալական ԶԼՄ-ները:
Պետք է նշել, որ «ներաձուրին» առաջին անգամ չէ հետաքրքրություն ցուցաբերում հոլանդացու նկատմամբ: Անցած ամառ նրանք ֆուտբոլիստի համար առաջարկել էին 18 մլն. եվրո: Սակայն նա չցանկացավ փոխել ակումբային գրանցումը ու մերժեց նաև «Յուվենթուսի» առաջարկը: Սակայն այժմ իրավիճակն այլ է, քանի որ Ռոբենը իր ակումբում հիմնական կազմում ոչ միշտ է ընդգրկվում, ինչը նրան չի ուրախացնում:
Հիշեցնենք, որ «Գալաթասարայը» նույնպես պայքարում է Ռոբենի համար: Թուրքական ակումբի նախագահ Ունալ Այսալը մտադիր է այնպիսի առաջարկ անել, որ խաղացողը մյուս մրցաշրջանը սկսի իր թիմի մարզաշապիկով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում