Գունդողանի նախկին մարզիչը հորդորում է նրան մերժել «Բարսելոնային»

Գունդողանի նախկին մարզիչը հորդորում է նրան մերժել «Բարսելոնային»

«Նյուրնբերգի» նախկին գլխավոր մարզիչ Միխաել Օենինգը Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ կիսապաշտպան Իլկայ Գունդողային խորհուրդ է տվել մոտ ապագայում չտեղափոխվել «Բարսելոնա»:

-Իմ կարծիքով, նրա համար դեռ վաղ է տեղափոխվել «Բարսելոնա»,- 47-ամյա մասնագետին է մեջբերում Bild-ը:

-Նա ընդամենը 22 տարեկան է: Իսկ տրանսֆերի մասին պետք է մտածի, երբ դառնա 25-26 տարեկան: «Նյուրնբերգում» անցկացրած իմ առաջին պարապմունքից հետո ես Իլկային ասացի, որ նա որպես խաղացող աճելու շատ մեծ պոտենցիալ ունի: Նա այժմ 22 տարեկան է ու նրա առաջընթացը դեռ շարունակվում է,- ավելացրել է մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում