Սիմեոնե. Տորրեսի հարցի շուրջ պետք է սպասել մրցաշրջանի ավարտին

Սիմեոնե. Տորրեսի հարցի շուրջ պետք է սպասել մրցաշրջանի ավարտին

Իսպանիայում շատ է խոսվում այն մասին, որ Ֆերնանդո Տորրեսը շուտով վերադառնալու է Մադրիդի «Ատլետիկո»:

Նա համարվում է մադրիդյան թիմի սանը ու այնտեղից է ժամանակին տեղափոխվել «Լիվերպուլ»: Մերսիսայդցիների կազմում նա իրեն լավ դրսևորեց, սակայն «Չելսի» տեղափոխվելուց հետո «Էլ Նինյոն» կարծես կորցրեց իր որակներն ու խաղային անկում ապրեց:

-Այս պահին Ֆերնանդոն այլ ակումբում է խաղում ու մենք պետք է սպասենք մրցաշրջանի ավարտին: Այդ ժամանակ էլ կորոշենք, թե որ ֆուտբոլիստները կմիանան մեր թիմին,- ասել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում