Շչեսնի. Ցանկանում եմ խաղալ միայն «Արսենալում»

Շչեսնի. Ցանկանում եմ խաղալ միայն «Արսենալում»

Լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին նշել է, որ չի պատրաստվում հեռանալ «Արսենալից»:

-Ես չեմ ցանկանում խաղալ որևէ այլ տեղում: Իմ պայմանագիրը ավարտվում է 2015 թվականին: Ես «Արսենալի» կազմում արդեն 100 հանդիպում եմ անցկացրել ու հուսով եմ ավելացնել այդ թիվը: Ֆիզիկապես ես ինձ կարող եմ պատկերացնել այլ ակումբում, սակայն հոգեբանորեն’ ոչ:

Ես ի՞նչ երաշխիք ունեմ, որ, այլ ակումբ տեղափոխվելով, կսկսեմ տիտղոսներ նվաճել: «Արսենալը» կարող է նորից տիտղոսներ հաղթել ու ես հավատում եմ ակումբի փիլիսոփայությանը,- ասել է Շչեսնին Gazeta Wyborcza-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում