«Յուվենթուսը» կվաճառի Վիդալին, որպեսզի գնի Սուարեսին
Նմանատիպ
Իտալական Tuttosport-ը տեղեկացնում է, որ «Յուվենթուսը» այս ամառ պատրաստվում է տրանսֆերային շուկայում աղմկահարույց մի քանի ձեռքբերումներ կատարել:
Թուրինյան թիմը հետաքրքրություն է ցուցաբերում հիանալի մրցաշրջան անցկացնող «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի նկատմամբ, սակայն ակումբը մտավախություն ունի, որ չի կարողանա վճարել տրասնֆերային գումարը, ինչպես նաև բավարարել ֆուտբոլիստի անձնական պահաջները: Ուրուգվայցու պայմանագիրը գործում է մինչև 2017 թվականը, իսկ մրցաշրջանում արդեն 30-ից ավելի խփած գոլերը խոսում են նրա կարողությունների մասին:
Ու այդ տրանսֆերի համար գումար ունենալու նպատակով «Ծեր Սինյորան» պատրաստվում է վաճառել Արթուրո Վիդալին, որի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»: 25-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 30 մլն. եվրո:
Գործարքի կայացմանը կարող է խանգարել այն, որ ուրոգւվայցու գնմամբ հետաքրքրված է նաև «Բավարիան», իսկ մյունխենյան թիմի նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի եղբայրը հանդիսանում է Սուարեսի գործակալը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում