Ռոսել. «Բարսելոնան» շարունակում է մնալ լավագույնը
25/03/2013 13:29
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է իր ակումբում ստեղծված իրավիճակի մասին:
Հիշեցնենք, որ «Ռեալից» կրած երկու պարտություններից ու «Միլանի» հետ առաջին խաղի անհաջողությունից հետո սկսեցին խոսակցություններ պտտվել կատալոնական ակումբի ճգնաժամի մասին:
-Ճգնաժամի մասին խոսակցությունները ես անհիմն եմ համարում: ԶԼՄ-ների այս խոսակցությունները ոչ մի կապ չունեն իրականության հետ: «Բարսելոնան» շարունակում է մնալ լավագույնը աշխարհում:
Տիտո Վիլանովայի վերադարձի մասին լուրը շատ ուրախալի էր: Այն նույնիսկ ավելի կարևոր էր, քան «Միլանի» հետ հանդիպումը: Եթե ես ընտրություն կատարեի սպորտային հաջողությունների ու Տիտոյի առողջության միջև, ապա միանշանակ կընտրեի երկրորդը,- ասել է Ռոսելը Mundo Deportivo-ին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում