Կասորլա. Իսպանիայի դարաշրջանը չի ավարտվել

Կասորլա. Իսպանիայի դարաշրջանը չի ավարտվել

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սանտի Կասորլան կարծում է, որ իր թիմի հասցեին քննադատությունները անտեղի են:

-Մեկ հանդիպումից ելնելով’ պետք չէ կասկածել թիմի ուժերին: Տարօրինակ է, որ մեկ ոչ-ոքիից հետո բոլորը սկսում են խոսել մեր հավաքականի դարաշրջանի ավարտի մասին: Մենք դեռևս քաղցած ենք հաղթանակների ու ցանկանում ենք տիտղոսներ նվաճել:

Խնդիրն այն է, որ մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ միավորներ կորցնել ու միայն հաղթանակներ պետք է տանենք: Մեզ լավ հայտնի է, որ Ֆրանսիան ուժեղ մրցակից է, սակայն մենք պետք է փորձենք հաղթել նրանց,- ասել է իսպանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում