Բենզեմային ամեն ինչ բավարարում է «Ռեալում»

Բենզեմային ամեն ինչ բավարարում է «Ռեալում»

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է «Արքայական» ակումբում իր ապագայի մասին:

-Իմ ապագան Մադրիդո՞ւմ. ինձ այնտեղ ամեն ինչ դուր է գալիս: Սակայն, միևնույն ժամանակ, երբեք չենք կարող իմանալ, թե ապագայում մեզ ինչ է սպասվում: Իմ պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2015 թվականին, իսկ թե ինչ կլինի դրանից հետո’ կտեսնենք:

Ինչ վերաբերում է հավաքականում իմ ելույթներին, ապա ես գիտեմ, որ շատերը քննադատում են ինձ: Սակայն ես չեմ կարող ամեն ինչ միայնակ անել: Չեմ կարող վերցնել գնդակն ու շրջանցել միանգամից ութ ֆուտբոլիստների: Փորձում եմ թիմի համար խաղալ, սակայն դա չի գնահատվում,- ասել է Բենզեման RMC-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում