Շարապովա. Կարևորն` անցա հաջորդ փուլ
25/03/2013 17:19
Նմանատիպ
Ռուս թենիսիստուհին, Մայամիի մրցաշարի երրորդ շրջանում հաղթելով Ելենա Վեսնինային 6:4, 6:2 հաշվով, խոսել է խաղից ստացած տպավորություններից.
«Այսօր շատ շոգ եղանակ էր, այնպես որ երկուսիս համար էլ բարդ էր խաղալ: Սա այն օրերից էր, երբ գիտակցում ես` հնարավոր չէ ցուցադրել քո լավագույն խաղը: Ինձ ևս դա չհաջողվեց, սակայն կարևորն` անցա հաջորդ փուլ»,-ասել է Շարապովան:
Նշենք, որ Մարիա Շարապովան 4 անգամ արդեն հասել է Մայամիի մրցաշրի եզրափակիչ, սակայն ոչ մի դեպքում չի կարողացել հաղթանակ տոնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում