Ռոսիցկի. Լուրջ մրցակցություն է սպասվում, բայց մենք պատրաստ ենք
Նմանատիպ
Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր սպասելիքներից խոսեց մրցակցի ավագ Տոմաշ Ռոսիցկին:
«Դանիայի հետ խաղում ստացած վնասվածքից վերականգնվել եմ, ինձ արդեն լավ եմ զգում եւ լիովին պատրաստ եմ վաղվա հանդիպմանը: Եթե մենք վաղը չհաղթենք, ապա կկորցնենք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունները: Իհարկե, լուրջ մրցակցություն է սպասում, սակայն մենք հոգեբանորեն պատրաստ ենք:
Թիմը գիտակցում է, որ մեծ սխալներ է թույլ տվել: Մենք գիտենք, որ Դանիայի հետ խաղի ժամանակ թույլ տված սխալները չպետք է կրկնենք վաղը»,-ասաց Ռոսիցկին:
Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից Հենրիխ Մխիթարյանի մասին խոսելիս չեխ ֆուտբոլիստը նշեց.
«Մխիթարյանին կառանձնացնեմ, իհարկե, նա կարող է թոփ-ակումբ տեղափոխվել եւ եթե նրա հետ որեւ բան չպատահի, ապա կարող է հանդես գալ ցանկացած եվրոպական մեծ ակումբում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում