«Բոլոնիայի» մարզիչը նոր պայմանագիր է կնքել

«Բոլոնիայի» մարզիչը նոր պայմանագիր է կնքել

«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: 47-ամյա մասնագետը 12 ամսվա համաձայնագիր է ստորագրել և ակումբում կաշխատի մինչև 2015թ. հունիս.

-Ես գոհ ու երջանիկ եմ այստեղ: Երկրպագուներն ու ակումբն աջակցում են ինձ դժվար պահերին: Հիմա ուզում եմ լավ ավարտել ընթացիկ մրցաշարն ու նույնքան լավ սկսել հաջորդը,-ասել է Պիոլին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում