Բոներա. «Միլանը» կարող է երկրորդ հորիզոնականը զբաղեցնել
25/03/2013 22:48
Նմանատիպ
«Միլանի» պաշտպան Դանիելե Բոներան հավատում է, որ իր թիմը կկարողանա շրջանցել «Նապոլիին» և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնել երկրորդ հորիզոնականը:
««Յուվենտուսը» հիանալի մրցաշրջան է անցկացնում, բայց մենք էլ կարող ենք երկրորդ հորիզոնականը զբաղեցնել: Վերջին ամսիներին մենք շատ լավ ենք խաղում: Երկրորդ տեղը մեր ուժերի սահմաններում է, սակայն դժվարին հանդիպումներ են սպասվում մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականների թիմերի հետ:
Իսկ ինչ վերաբերում է իմ ապագային, ապա հույս ունեմ` կշարունակեմ ելույթ ունենալ «Միլանի» կազմում: Ես արդեն 7 տարի է այստեղ եմ և ցանկանում եմ էլի մնալ»,-ասել է Բոներան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում