Գալիանի. Ալեգրին այս մրցաշրջանի ավարտից հետո չի հեռանա «Միլանից»

Գալիանի. Ալեգրին այս մրցաշրջանի ավարտից հետո չի հեռանա «Միլանից»

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին նշել է, որ ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մրցաշրջանի ավարտից հետո չի հեռանա ակումբից:

-Հավանականություն չկա, որ Ալեգրին կհեռանա «Միլանից»: Նա երջանիկ է այստեղ ու կաշխատի նաև ապագայում: Ալեգրին ավանդաբար մրցաշրջանը ծանր է սկսում, ինչը մենք տեսնում էինք նաև «Կալյարիում» նրա աշխատանքի ժամանակ: Ամռանը թիմում շատ փոփոխություններ եղան ու դրանով էր պայմանավորված անհաջող մեկնարկը: Հուսով եմ’ հաջորդ մրցաշրջանում մենք ավելի լավ հանդես կգանք,- ասել է Գալիանին:

Հիշեցնենք, որ Ալեգրիի ներկայիս պայմանագիրը «ռոսսոներիի» հետ ավարտվում է 2014 թվականի հունիսին: Այս պահին թիմը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում