Իվանովիչ. Հաճելի կլիներ նորից աշխատել Մոուրինյոյի հետ
25/03/2013 23:52
Նմանատիպ
«Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը խոստովանել է, որ իրեն հաճելի կլիներ նորից աշխատել Ժոզե Մոուրինյոյի հետ, ով այժմ գլխավորում է Մադրիդի «Ռեալը»: 50-ամյա մասնագետի ղեկավարությամբ լոնդոնյան ակումբը երկում անգամ հաղթել է Պրեմիեր լիգայի խաղարկությունը:
-Հաճելի կլիներ նորից աշխատել Մոուրինյոյի հետ: Հնարավոր է’ մի երջանիկ օր դա տեղի ունենա: Տեսնենք: Մենք երբենք չենք կարող իմանալ, թե ինչ տեղի կունենա ապագայում, ու այժմ այդ մասին խոսելու ժամանակը չէ: Ժոզեն ասել է, որ «Չելսին» իր տունն է ու ինքը սիրում է այս ակումբը: Նրա օրոք թիմում հիանալի մթնոլորտ էր տիրում,- սերբ պաշտպանին մեջբերում են բրիտանական ԶԼՄ-ները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում