«Էսպանյոլը» կփորձի գնել «Ման. Սիթիի» երեք ֆուտբոլիստների
26/03/2013 00:20
Նմանատիպ
AS-ի տեղեկություններով, «Մանչեսթեր Սիթին» ներկայացնող միանգամից երեք ֆուտբոլիստներ մյուս մրցաշրջանը կարող են սկսել «Էսպանյոլի» կազմում:
Կատալոնական ակումբը հուսով է օգտվել նրանից, որ սպորտային տնօրեն Ֆերան Սորիանոն լավ հարաբերություններ ունի «Սիթիի» իր գործընկեր Չիկի Բեգիրիստայնի հետ, իսկ դա կարող է օգնել ֆուտբոլիստների տրանսֆերների հարցում:
Խոսքը գնում է մանչեսթերյան ակումբի երիտասարդ ֆուտբոլիստների’ հարձակվող Ջոն Գվիդետիի, պաշտպան Կարիմ Ռեկիկի ու կիսապաշտպան Աբդուլե Ռազակի մասին, որոնցից վերջին երկուսն այս պահին վարձավճարով խաղում են այլ ակումբներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում