«Յուվենտուս»-«Միլան» լարված պայքարում հաղթեցին թուրինցիների երկրպագուները

«Յուվենտուս»-«Միլան» լարված պայքարում հաղթեցին թուրինցիների երկրպագուները

Ավարտվեց մեր կայքի կողմից հայտարարված ևս մեկ քվեարկություն: Մեկ շաբաթվա ընթացքում իտալական (և ոչ միայն) ֆուտբոլի երկրպագուները քվեարկում էին «Յուվենտուսի» կամ «Միլանի» օգտին: Առաջին օրերին հսկայական առավելություն ուներ Թուրինի ակումբը, սակայն «Միլանը» կարողացավ ժամանակավոր դուրս գալ առաջատարի դիրքեր, հետո զիջել չնչին տարբերությամբ:

«Յուվենտուսի» օգտին իր ձայնն է տվել քվեարկողների 50,5 %-ը, «Միլանի» օգտին` 49,5 %: Հիշեցնենք, որ հաղթող թիմի պատվին վաղվանից allSport.am-ի գլխավոր էջի ֆոնը կզարդարվի «Յուվեի» գերբով` մեկ շաբաթ ժամկետով:

Հավելենք` քվեարկության արդյունքներն առավել մանրամասն ևս կներկայացնենք վաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում