Նեյմարը մեկ ժամում «Սանթոսից» ստանում է 1259 ֆունտ

Նեյմարը մեկ ժամում «Սանթոսից» ստանում է 1259 ֆունտ

21-ամյա ֆուտբոլիստը, չնայած երիտասարդ տարիքին, ֆուտբոլային աշխարհում ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկն է:

Բրազիլացու տարեկան աշխատավարձը գնահատվում է 11 մլն. ֆունտ ստեռլինգ, այնպես որ եվրոպական յուրաքանչյուր ակումբ, որ ցանկանում է գնել տաղանդավոր բրազիլացուն, պետք է բավարարի հարձակվողի ֆինանսական պահանջները:

Տեղեկացվում է, որ Նեյմարը ամսական ստանում է 916.666 ֆունտ, շաբաթական’ 221. 538, օրական’ 30. 219, իսկ ժամում խաղացողը վաստակում է 1259 ֆունտ:

Հիշեցնենք, որ Նեյմարի ծառայություններով ամենից լրջորեն հետաքրքրված են «Ռեալն» ու «Բարսելոնան», ովքեր արդեն երկար ժամանակ մեծ գումարներ են առաջարկում «Սանթոսի» աստղի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում