Վիլյան անհամբերությամբ սպասում է Վիլանովայի վերադարձին

Վիլյան անհամբերությամբ սպասում է Վիլանովայի վերադարձին

«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան անհամբերությամբ սպասում է թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի վերադարձին:

Հիշեցնենք` Տիտոն արդեն երկար ժամանակ է, ինչ քաղցկեղից բուժում է ստանում ԱՄՆ-ում և շուտով կվերադառնա Բարսելոնա:

«Մենք շատ ենք ցանկանում, որ Վիլանովան կրկին որքան հնարավոր է շուտ մեր կողքին լինի: Հույս ունենք, որ նա այսուհետ քաջ առողջություն կունենա. կհաղթահարի բոլոր դժվարությունները, որոնք կյանքը կմատուցի նրան»,-ասել է Դավիդ Վիլյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում