Կասերեսը վերականգնվել է ավտովթարից ու վերադարձել մարզումների

Կասերեսը վերականգնվել է ավտովթարից ու վերադարձել մարզումների

«Յուվենթուսի» պաշտպան Մարտին Կասերեսը երեկ վերադարձել է թիմի մարզումներին այն բանից հետո, երբ ութ օր առաջ ենթարկվել էր ավտովթարի:

Ուրուգվայի հավաքականի խաղացողի մոտ ուղեղի ցնցում էր ախտորոշվել, ինչպես նաև վթարի արդյունքում նա դեմքի որոշ վնասվածքներ էր ստացել:

Սակայն երեկ պաշտպանը լիարժեք մարզում է անցկացրել, իսկ նրա հետ մարզվել են այժմ թիմում գտնվող մյուս խաղընկերները:

Սակայն դեռ հայտնի չէ, թե կկարողանա արդյոք 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպմանը, որը կկայանա շաբաթ օրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում