Հոլտբի. «Տոտենհեմում» պետք է ցուցադրեմ իմ լավագույն կարողությունները

Հոլտբի. «Տոտենհեմում» պետք է ցուցադրեմ իմ լավագույն կարողությունները

«Տոտենհեմի» կիսապաշտպան Լուիս Հոլտբին հայտարարել է, որ պատրաստ է իր խաղով ապացուցել իր’ թիմի մեկնարկային կազմում հայտնվելու անհրաժեշտությունը:

22-ամյա ֆուտբոլիստը «Ուարտ Հարտ Լեյն» է տեղափոխվել հունվարին’ «Շալկե-04»-ից, սակայն դեռ ամբողջովին չի հարմարվել լոնդոնյան թիմին:

-Ես ցանկանում եմ տեղ վաստակել թիմիս մեկնարկային կազմում: Այս թիմի հետ պայմանագրով կապված եմ մինչև 2018 թվականը: Ես պետք է հավատամ ինձ ու ցուցադրեմ լավագույն կարողություններս: Եթե ես խաղային բարձր մակարդակ ցուցադրեմ, ապա հնարավորություն կունենամ հրավիրվելու նաև Գերմանիայի ազգային հավաքական:

Ես կարող եմ խաղալ տարբեր դիրքերում: Ես կարծում եմ, որ «վեց համարի» դիրքը լավագույնն է ինձ համար: Սակայն ինձ լավ եմ զգում նաև կենտրոնական կիսապաշտպանի դիրքում’ «վեց» ու «ինը» համարների մեջտեղում,- ասել է Հոլտբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում