Մեսսին դժվար խաղ է ակնկալում Բոլիվիայի դեմ
26/03/2013 13:25
Նմանատիպ
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Բոլիվիայի հետ ընտրական հանդիպումից առաջ չի համաձայնվել այն մտքի հետ, թե հանդիպման ելքն արդեն որոշված է: «Բարսելոնայի» ֆուտբոլիստը հիշեցրել է բոլիվիացիների հետ վերջին խաղը, որը կայացել է 2009 թվականին: Այն ժամանակ «ալբիսելեստեն» պարտություն կրեց 1-6 հաշվով:
-Մենք դեռևս ոչնչի չենք հասել: Մեզ սպասում է խաղ, որում դժվար կլինի հաղթանակ տոնել: Բոլորը հիշում են, թե ինչ տեղի ունեցավ այստեղ վերջին անգամ: Սակայն այս անգամ հույս ունենք դրական արդյունքի հասնել,- ասել է Մեսսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում