«Բայերը» պատրաստ է 15 մլն. եվրոյի դիմաց վաճառել Շյուռլեին
26/03/2013 14:14
Նմանատիպ
Չնայած Անդրե Շյուռլեն մինչև 2016 թվականը պայմանագիր ունի «Բայերի» հետ, սակայն գերմանական ակումբը արդեն հիմա մտածում է իր ապագայի մասին:
2014 թվականին գերմանացի ֆուտբոլիստով հետաքրքրված յուրաքանչյուր ակումբ 15 մլն. եվրոյի դիմաց կարող է գնել նրան, հաղորդում է գերմանական մամուլը: Չի բացառվում Շյուռլեի վաճառքը արդեն այս ամռանը: Հիշեցնենք, որ «Չելսին» նախկինում նրա համար պատրաստ էր վճարել 20 մլն. եվրո:
Պետք է նշել, որ գերմանացու’ 10 մլն.-ից ավել գումարով վաճառքի դեպքում գումարի 30%-ը փոխանցվելու է նրա նախկին ակումբին’ «Մայնցին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում