Իսպանացի երկրպագուները ցանկանում են Վիլյային տեսնել հիմնական կազմում

Իսպանացի երկրպագուները ցանկանում են Վիլյային տեսնել հիմնական կազմում

Marca պարբերականը իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել’ պարզելու, թե նրանք որն են համարում Ֆրանսիայի հետ ընտրական խաղում իսպանացիների ամենաօպտիմալ կազմը:

Արդյունքները պարզել են, որ երկրպագուները դարպասում տեսնում են Վիկտոր Վալդեսին: Պաշտպանությունում կգործեն Արբելոան, Մոնրեալը, Պիկեն ու Սերխիո Ռամոսը: Կիսապաշտպանությունում կխաղան Բուսկետսը, Չաբի Ալոնսոն, Չավին ու Ինյեստան: Իսկ հարձակման գծում, ըստ երկրպագուների, կգործեն Պեդրոն ու Դավիդ Վիլյան:

Հիշեցնենք, որ իսպանացիները Ֆինլանդիայի հետ վերջին խաղում խաղացին ոչ-ոքի’ 1-1:

Հետևեք մեզ նաև Telegram-ում