Հոջսոնը հավատում է իր պաշտպաններին

Հոջսոնը հավատում է իր պաշտպաններին

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը լավատեսությամբ է սպասում Չեռնոգորիայի դեմ առաջիկա խաղին:

Չնայած նրան, որ պաշտպանությունում թիմին չեն կարող օգնել Ռիո Ֆերդինանդը, Գարի Կեհիլը ու Ֆիլ Յագիելկան, մարզիչը կասկածներ չունի իր թիմի պաշտպանական գծի վերաբերյալ:

-Ես ուզում եմ հիշեցնել բոլորին, որ Ջոլեոն Լեսքոտը օգնեց «Սիթիին» վերջին 40 տարիների մեջ առաջին անգամ հաղթել Պրեմիեր լիգան, իսկ Սմոլինգը այն խաղացողն է, որը կանոնավոր հանդես է գալիս «Յունայթեդի» կազմում:

Սա այնպիսի իրավիճակ չէ, որ մենք ստիպված ենք դիմել այնպիսի ֆուտբոլիստների օգնությանը, ովքեր հանդես չեն գալիս ամենաբարձր մակարդակով: Ես հավատում եմ այս զույգին,- ասել է մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում