«Բարսելոնան» «Շախտյորի» պաշտպանի համար առաջարկում է 20 մլն. եվրո
26/03/2013 14:37
Նմանատիպ
Mundo Deportivo պարբերականի տեղեկություններով, «Բարսելոնան» պատրաստվում է ձեռք բերել «Շախտյորի» պաշտպան Յարոսլավ Ռակիցկուն:
Ֆուտբոլիստի տրասնֆերային արժեքը գնահատվում է 20 մլն. եվրո: Ռակիցկու ներկայիս պայմանագրի ժամկետը «հանքափորների» հետ գործում է մինչև 2015 թվականը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը 2009 թվականին ձեռք էր բերել դոնեցկյան թիմի մեկ այլ պաշտպանի’ Դմիտրի Չիգրինսկուն, ում համար վճարել էր 25 մլն. եվրո: Սակայն ընդամենը մեկ տարի անց, անհաջող ելույթների պատճառով, նա վերադարձավ Ուկրաինա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում