Ռամոս. Ինչպե՞ս կարելի է թերագնահատել Բենզեմային

Ռամոս. Ինչպե՞ս կարելի է թերագնահատել Բենզեմային

Ֆրանսիայի հավաքականի կազմում Կարիմ Բենզեմայի` մրցակցի դարպասին կատարած վերջին 46 հարվածներից և ոչ մեկը նպատակին չի հասել: Այս պատճառով Բենզեմայի հասցեին հնչող քննադատությունները շատացել են: Սակայն ֆրանսիացու ակումբային թիմակից Սերխիո Ռամոսը հայտարարել է` ոչ մի դեպքում Բենզեմային թերագնահատել չի կարելի:

«Ինչպե՞ս կարելի է թերագնահատել Բենզեմային: Դա խենթություն է: Նա Մադրիդում և Ֆրանսիայի հավաքականում առաջատար հարձակվող է: Բենզեման կարող է միայնակ վճռել խաղի ելքը:

Ով ինչ ուզում է, կարող է մտածել, սակայն, երբ Բենզեման լավ մարզավիճակում է, քչերը կարող են քննադատել նրան: Նրա դեմ պետք է շատ և շատ ուշադիր խաղանք,  այլապես նա չի ների մրցակցի սխալները»,-ասել է Ռամոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում