«Ռեալը» պատրաստ է հանուն Ագուերոյի «զոհել» Բենզեմային և Իգուայինին

«Ռեալը» պատրաստ է հանուն Ագուերոյի «զոհել» Բենզեմային և Իգուայինին

Սերխիո Ագուերոյի` նոր ակումբ տեղափոխության վերաբերյալ նյութերը շարունակում են ողողել բրիտանական մամուլի էջերը:

Daily Star-ի հաղորդմամբ` արգենտինացու ծառայություններով առավել լրջորեն հետաքրքրված են «Ռեալը» և «Բարսելոնան»: «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունն էլ իր հերթին պատրաստ է վաճառել Ագուերոյին 45 մլն եվրոյի դիմաց: Սակայն մադրիդյան ակումբը պատրաստվում է գործարքի մեջ ներառել Կարիմ Բենզեմային և Գոնսալո Իգուայինին. այսպիսով, փոքրացնելով գումարի չափը:

Աղբյուրը գրում է, որ Ֆլորենտինո Պերեսը գիտակցում է` կարող է կորցնել Ռոնալդուին, ուստի մի քանի ֆուտբոլիստների «զոհաբերության» գնով անհրաժեշտ է գնել նոր աստղի` Սերխիո Ագուերոյին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում