Սոչիի օլիմպիական մարզակառույցները մնայուն ժառանգություն են
26/03/2013 19:00
Նմանատիպ
Սոչիի ձմեռային օլիմպիական մարզաբազաները խաղերից հետո հարուստ ժառանգություն կհանդիսանան քաղաքի բնակչության համար: Այս մասին ասել է Կրասնոդարի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Տկաչովը:
Մարզակառույցները նախագծվել և կառուցվել են այնպես , որ դրանք օլիմպիական խաղերից հետո գործածությունից դուրս չմնան: Օրինակ, չմշկավազքի ծածկած մարզահամալիրը կվերափոխվի տոնավաճառների, ցուցահանդեսների, համաժողովների և այլ միջոցառումների կենտրոնի: 160 հազար քմ տարածքով լրատվության կենտրոնը այնուհետև կդառնա առևտրի և զվարճանքների սիրված վայր, իսկ օլիմպիական մարզադաշտում կպարապեն և իրենց վարպետությունը կհղկեն տարբեր մարզաձևերի ներկայացուցիչները: Անհրաժեշտության դեպքում ստադիոնում իրենց արվեստը կցուցադրեն նաև մշակույթի մարդիկ:
Տեղեկացնում է` ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում