Facebook-ը Հայաստան-Չեխիա խաղից հետո
Նմանատիպ
Հայաստան-Չեխիա խաղին զուգահեռ և հատկապես խաղից հետո ֆեյսբուքահայությունը կրքերը փորձում էր գոնե կարգավիճակների միջոցով հանդարտեցնել: Հիշեցնենք, որ չեխերը 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մեր դարպասը:
Լևոն Սնեցունց -Մեր պաշտպանությունը մեր ամոթն է:
Տարոն Պարսամյան – Հեսա մի քանի ժամով ՖԲ-ի պետական կառավարման ոլորտի գիտակները կվերածվեն ֆուտբոլային քննադատների:
Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե – Գոնե ավանդական դարձած ‹‹բարոյական հաղթանակ›› տանեինք…
Զորիկ Գալստյան – Չէ հաստատ ես ֆուտբոլից բան չեմ հասկանում , թե չէ կիմանայի թե ինչու են ֆուտբոլիստ համարվում Մարիո Բալոտելլին ու Արազ Օզբիլիսը:
Իսկ Դուք գիտե՞ք, որ – Ժողովուրդ, էկեք լավատես լինենք: Կարող էր չէ 5:0 լինել, կարող էր 8:0 լինել, մի քանի օր առաջ օրինակ Սան-Մարինոն 8:0 պարտվեց, դե հիմա լավ ա մենք 3:0 ենք պարտվել:
Իսկ Դուք գիտե՞ք, որ – Լավ չկա չկա, էկեք նագլիավարի ասենք, ո՞ւր էին չեխերը երբ մենք մշակույթ ունեինք, գիր ու գրականություն ունեինք, իրանք ծառերի վրա էին: լավ է՜…
Զոհրապ Եգանյան – ՎԵՐՋ. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց չեխերից’ 3-0:
Փաստ է, որ ունենք տաղանդավոր ֆուտբոլիստներ, բայց չունենք ԹԻՄ: Կարծում եմ’ մարզիչին փոխելու ժամանակն է, Մինասյանն իրեն սպառել է: ԱՄՈԹ է ՏԱՐՈՆՆ ով է, որ տարել դրել եք կենտրոնական պաշտպան……
Զոհրապ Եգանյան -Համազգային ՄԱՆԹՈ.
Սամվել Մարտիրոսյան – Գնամ, շախմատ նայեմ․․․
Սամվել Մարտիրոսյան – էս ռումին մրցավարը ծպտյալ հունգարացի ա, աչքիս
Վաղարշ Բալիշյան -Բարոյական գոոլ….
Ակսել Դավեյան– Տխուր ա…
Զառա Բաթոյան-Ամենալավը Չէխն էր… հրաշք դարպասապահ…
Վարսեր Զաքարյան – Բայց եկեք չչարանանք: Մեր ազգին միշտ խանգարել ա, որ մեր թուլությունը գիտակցելու փոխարեն չարացել ենք…Հ.Գ. Չնայած մրցավարը իրոք dirty pig էր :)))
Իսկ դուք ձեր կարծիքը կարող եք գրել մեկնաբանություններում 🙂
Հետևեք մեզ նաև Telegram-ում